երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այն տեղամասերում, որտեղ մասնակցածների թիվն ավելանում է, այնտեղ ՔՊ-ի օգտին քվեարկածների թիվը նվազում է. Սաքունց

Այն տեղամասերում, որտեղ մասնակցածների թիվն ավելանում է, այնտեղ ՔՊ-ի օգտին քվեարկածների թիվը նվազում է. Սաքունց

Երեւանի ավագանու ընտրության արդյունքների մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս մի օրինաչափություն, որ այն տեղամասերում, որտեղ քվեարկությանը մասնակցածների թիվն ավելանում է, այնտեղ ՔՊ-ի օգտին քվեարկածների թիվը նվազում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Մենք արձանագրել ենք ընտրողների ուղղորդման դեպքերը: 9 այդպիսի դեպքերից 4-ւ ասոցացվում էր ՔՊ-ի հետ, մեկական դեպքեր «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստանի» եւ «Մայր Հայաստանի» օգտին: Այն մեխանիզմը, որ տարիներ շարունակ օգտագործվում էր եր չկիրառվեց հեղափոխությունից հետո, ցավոք սրտի, այս ընտրությունների ժամանակ, որոշ գործիքակազմեր ներդրվեցին: Մասնավորապես, վարչական ռեսուրսի օգտագործում, նախընտրական հավաքներին մարդկանց բերման ենթարկում, որոշ տեղամասերում տասովշիկների, այդ ձայնային ձեռներեցների ինստիտուտի կիրառում, որոնք զանգվածային բնույթ չեն կրել:

  • Կիսվել: