հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այն, ինչը որ մերն է՝ մերն է, նույնիսկ ժամանակավոր անհաջողությունները բոլորը ժամանակավոր են. Անդրանիկ Քոչարյան

Այն, ինչը որ մերն է՝ մերն է, նույնիսկ ժամանակավոր անհաջողությունները բոլորը ժամանակավոր են. Անդրանիկ Քոչարյան

Բանակն ամեն օր ինչքան էլ չցանկացողներ լինեն, ցույց է տալիս, որ ամեն օր ինչ-որ մի բան ավելացնում է իր ծառայության ընթացքում: Այն, ինչը որ մերն է՝ մերն է, նույնիսկ ժամանակավոր անհաջողությունները բոլորը ժամանակավոր են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ Քոչարյանն ասաց. «Գերիների հարցն այսպես թե այնպես լուծվում է բոլոր եղանակներով, նույնիսկ անտեսանելի, պետությունն ունի այլ գործիքներ, որպեսզի այդ խնդիրը վերջին հաշվով լուծի: Մնում է օր առաջ նրանց անմարդկային պայմաններում գտնվելու հարցը լուծում ստանա միջազգային կառույցների աջակցությամբ»:

Խոսելով հայկական և ադրբեջանական զորքերի կողմից սահմանին արձանագրված խախտումների մասին՝ Քոչարյանն ընդգծեց. «Հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն, ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի ինքնիշխան տարածքը և նորից եմ կրկնում՝ այն, ինչ որ մերն է, մերն է, վաղ թե ուշ ամեն ինչ պետք է գա հագնի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն այդ սահմաններն անձեռնմխելի են և դրա հիմնական գրավականը լինելու է մեր ԶՈՒ-ն»:

  • Կիսվել: