շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն, ինչ կատարվում է Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ, քաղաքական հաշվեհարդար է. Զոհրաբյան

Այն, ինչ կատարվում է Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ, քաղաքական հաշվեհարդար է. Զոհրաբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ անկախ այն բանից՝ կկալանավորվի Գագիկ Ծառուկյանը, թե չթէ, հանրահավաքը, միևնույն է, տեղի կունենա:

՛՛Ես անգամ մտածում եմ, որ դատավորը պատահական չի ընտրվել: Նա նույն դատավորն է, ով 2010 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանին յոթ տարի ազատազրկելու դատական որոշում կայացրեց: Բայց ես հիմա չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել: Կարծում եմ, որ Ծառուկյանի պաշտպաններն ունեն այնքան հիմնավոր փաստարակներ, որ այս դատական գործընթացը ֆարս է,՛՛-նշեց նա:

Զոհրաբյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է:

՛՛Սակայն ես ուզում եմ հավատալ, որ դատավորները սթափ մարդիկ են, խարան չեն վերցնի իրենց վրա ու չեն դառնա մահապարտներ՛՛,-ասաց պատգամավորը և վստահեցրեց, որ իրավապահներն իրեն հետևում են, և չի չբացառվում, որ առաջիկայում իր վերաբերյալ նոր մոնտաժված ձայնագրություն կլինի, իբր ինքը, օրինակ, վատ է արտահայտվում հայերի մասին:

  • Կիսվել: