Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ իսկական լծակներ են՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին. Ֆրանսիայի դեսպան
Կա կապ Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որը բազմաշետ է՝ սփյուռք, ասոցիացիաներ, ձեռնարկություններ, բայց նաև ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալու ռազմավարական առաջնահերությունների վերաբերյալ, այսինքն՝ ինչպես կարող ենք ամեն մեկս, մեր առաջնահերթությունը հաշվի առնելով, աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ: Այդ մասին Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրասիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Այն փաստը, որ բոլորս միավորվել ենք Գորիսում հիմա՝ մոտ երկու տարի անց, երբ ֆրանսիական համայնքների կողմից, որը նախաձեռնել էր Փարիզ քաղաքը և հայկական ասոցիացիաների միավորումը, ուղարկվել էր հումանիտար մարդասիրական օգնությունը, նշանակում է, որ մենք շարունակում ենք ձեր կողքին մնալ՝ թե՛ պետությունը, թե՛ ֆրանսիական հասարակությունը, թե՛ կազմակերպությունները:
Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են՝ իրավիճիկա վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության»,- ասաց դեսպանը: