հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Այն ինչ հիմա Մակրոնն անում է՝ հենց հանուն ժողովրդավարության է. Խաչատուրյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Այն ինչ հիմա Մակրոնն անում է՝ հենց հանուն ժողովրդավարության է. Խաչատուրյանը՝ Ֆրանսիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություն ու ամենայն բարիք:

«Մաղթում եմ նաև ուժ, կորով, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարվեն: Դժվար ասելով նկատի ունեմ՝ ժողովրդավարության համար: Խնդրում եմ նաև իմ լավագույն բարեմաղթանքները փոխանցեք պարոն Մակրոնին, և իրականում այն ինչ հիմա նա անում է՝ հենց հանուն ժողովրդավարության է»,- իր խոսքում մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել այցելության և բարեմաղթանքների համար: «Ձեր այցելությունը մեծ պատիվ է մեզ համար, նաև խոսում է մեր ժողովրդի հանդեպ Ձեր տածած սիրո և բարեկամության մասին: Ֆրանսիական հեղափոխության արժեքները՝ ազատությունը, հավասարությունը և եղբայրույթունն են, և դրանք նույն սկզբունքներն են, որոնք մենք կիսում ենք Հայաստանի հետ»,-  նշել է դեսպան  Օլիվիե Դըկոտինյը:

  • Կիսվել: