ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Այն դեպքերում, երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա. Ավինյան

Այն դեպքերում, երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա. Ավինյան

Այս պահին կենտրոն վարչական շրջանում իրականացվում են նախագծման աշխատանանքներ՝ բակերի բարեկարգման հետ կապված: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Արձագանքելով քաղաքապետ Տիրան Ավինյանն ասաց, որ իրականում կենտրոն վարչական շրջանում ամենաքիչ աշխատանքն է տարվել բակային տարածքների հիմնանորոգման առումով. «Որակական առումով վերանայել ենք այդ նախագծերը, բայց պետք է տեմպ տանք և սա գնումներին էլ է վերաբերվում: Խնդրում եմ մի փոքր ճկուն գտնվել այս հարցերում և ունենաք արդյունք այս տարի: Բոլոր այն դեպքերում, որ բնակիչներն ասում են՝ մի հիմնանորոգեք իմ բակը, թողեք ինչպես կա, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա, բայց եթե իրապես բոլորը և ոչ թե միայն ավտոտնակների տերերն են ասում ձեռք մի տվեք մեր բակին. խնդիր չեմ տեսնում»:

  • Կիսվել: