շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այգիների հիմնանորոգման ծրագրերն իրականացվում են միմիայն երևանցիների շահերից ելնելով․ Ավինյան

Այգիների հիմնանորոգման ծրագրերն իրականացվում են միմիայն երևանցիների շահերից ելնելով․ Ավինյան

Օղակաձեւ զբոսայգու 4-ր հատվածի ներդրումային առաջարկի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը պատրաստ է շրջանառության մեջ դնելու համար, սակայն կան որոշակի հարցեր, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կքննարկենք թե ներդրողի, թե մեր հետ, որից հետո պատրաստ կլինենք շրջանառության համար: Այս մասին, զեկուցվեց այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Զգում եմ, որ ժամկետների մասով էլի պետք է լարվենք, որովհետեւ զգում եմ, որ ձգձգումներ ունենք: Պետք է խնդրեմ, որ բոլոր հարցերը ամենասեղմ ժամկետներում պարզաբանենք:

Օղակաձեւ զբոսայգու վերաբերյալ տարատեսակ քննարկումներ եղան: Ես ուզում եմ վստահեցնել, որ այգիների հիմնանորոգման ծրագրերը իրականացվում են միմիայն երեւանցիների շահերից ելնելով, եւ այդ շահերը այս ծրագրի հիմքում են: Այս այգին ստանում է այգու եւ հանրային տարածքի տեսք, եւ այստեղ, եթե էլի վերադառնանք խոսակցությանը, թե տարբեր «խեղճ մարդկանց» տնակներ ենք քանդում, այս հատվածում խեղճ մարդ չկա: Այստեղի օբյեկտները տասնամյակներով շահագործվել են տարատեսակ ձեւով: Կարծում եմ՝ անցել է այս այգիներին այդ ձեւով վերաբերվելու ժամանակը: Այդ այգիները պետք է վերադարձվեն երեւանցիներին, նրանց համար հասանելի դառնան եւ լինեն կանաչապատ տարածքներ, որտեղ մարդիկ իրենց հանգիստը կվայելեն: Եվ այս ծրագիրը հենց դրա մասին է»:

  • Կիսվել: