հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այդպես էլ չհասկացանք, թե ով էր ղեկավարում 44-օրյա պատերազմը. Գուրգեն Մելքոնյանը՝ Պապիկյանին

Այդպես էլ չհասկացանք, թե ով էր ղեկավարում 44-օրյա պատերազմը. Գուրգեն Մելքոնյանը՝ Պապիկյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի համար այդպես էլ հասկանալի չէ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ով էր ղեկավարում պատերազմը:

«Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք, թե ով էր ղեկավարում պատերազմը, ամեն մեկն իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը և վերջում պարզվեց, որ մեղավորը վարչապետն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե Գլխավոր շտաբի պետը դառնում է նախարարի առաջին տեղակալը, պատերազմի դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պետի՞, թե՞ նախարարի», - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հետաքրքրվեց պատգամավորը:

Սուրեն Պապիկյանն  էլ ասաց, թե՛ գործող, թե՛ նոր օրենքով ու կարգավորումներով յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար, բայց քաղաքական պատասխանատուն, բնականաբար, հանդիսանում է Պաշտպանության նախարարը։

«Սակայն, դա ենթադրում է նաև, որ յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պիտի այդ լիազորություններն իրացնելու կամք ունենա։ Կան ղեկավար փաստաթղթեր, որոնցով և՛ Պաշտպանության նախարարը, և՛ ԳՇ պետն ունեն պարտականություններ և լիազորություններ։ Այսօրվա գործող Սահմանադրությունը մեզ ինչ թույլ է տվել՝ արել ենք», - նշեց նախարարը։

  • Կիսվել: