հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այդ օրը գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն իրականում չի եղել. Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց

Այդ օրը գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն իրականում չի եղել. Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց

Այդ օրը գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն իրականում չի եղել: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, ուղղակի հույս է եղել, որ այդ թռիչքն իր հետ լավ լուր կբերի ու հնարավոր կլինի գերիներ տեղափոխել Հայաստան: ԱԺ փոխխոսնակը ընդունելի է համարում առկա դժգոհությունները.

«Անկախ նրանից, որ բարձրաստիճան պաշտոնյա որևէ նման հայտարարություն չի արել՝ ամեն դեպքում ես համարում եմ, որ պետք է այդ ապատեղեկատվության համար ներողություն խնդրել քաղաքացիներից, ծնողներից, որ նման ցնցում էինք ենթարկել»:

Դիտարկմանը, որ Մանե Գևորգյանն է այդ մասին ասել, Տիգրան Ավինյանի գրասենյակից են ասել, որ հետաձգվել է, ոչ թե նման բան չկա, Անդրանիկ Քոչարյանն է խոսել պայմանավորվածությունների մասին, Սիմոնյանն ասաց, որ Քոչարյանի ասածը կմեկնաբանի այնպես, որ խոսքը վերաբերում է ամսի 9-ի հայտարարության 8-րդ կետին, որով նախատեսվում է բոլոր պահվող անձանց.

«Ինչ վերաբերում է Մանե Գևորգյանի ու գրասենյակի ասածին, ապա մենք մշտապես սպասում ենք, որ այդ չվերթներն իրենց հետ բերելու են մեր ռազմագերիներին: Որևիցե կոնկրետ տեղեկություն ձեր նշած մարդիկ չեն ասել ու չեն ասել ու չեն հաստատել: Եղել է դեզինֆորմացիա, որի համար ես ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունից հաստատեցին տարածված ինֆորմացիան առ այն, որ նախատեսվում է գերիների հերթական խմբի վերադարձ։ Սակայն քիչ անց ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։ 

  • Կիսվել: