հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Այդ ո՞ր սխրագործության համար տավուշյան դեպքերի 71 մասնակից պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով․ Սերժ Սարգսյան

Այդ ո՞ր սխրագործության համար տավուշյան դեպքերի 71 մասնակից պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով․ Սերժ Սարգսյան

2016-ի ապրիլյան պատերազմը չի կարելի համեմատել տավուշյան վերջին իրադարձությունների հետ, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ տավուշյան մարտերի ժամանակ հայկական զինված ուժերն իրենց լավագույնն են դրսևորել ու լուծե չափազանց կարևոր խնդիր․ «Սա պետք է գնահատել ու շնորհավորել մեր զինված ուժերին։ Բայց նույնը պետք էր անել 2018 թվականին Նախպիջևանի ուղղությամբ։ Դա անհրաժեշտ էր»։

Անդրադառնալով տավուշյան իրադարձություններից հետո 71 զինծառայողների պարգևատրումներին, Սարգսյանն ասաց, որ հանրությունը, ինչպես նաև ինքը իրավունք ունեն տեղյակ լինել, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են նրանք պարգևատրվել նման բարձր՝ «մարտական խաչ» շքանշանով։ «1994 թվականի հրադադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողների, այդ թվում՝ Շուշիի օպերացիան, ընդամենը 2 տասնյակ մարդ պարգևատրվեց «Մարտական խաչ» շքանշաններով։ Ես սա որևէ մեկին կշտամբելու համարչեմ ասում», -հավելեց Սարգսյանը։

Նրա խոսքով, 2016-ի ապրիլյան պատերազմի ու 2020-ի տավուշյան դեպքերի միջև տարբերությունը շատ մեծ է։ «Բայց ես շատ ուրախ եմ, որ մեր զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույն կողմից», -ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: