հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այդ հարցերը պետք է կարգավորել․ Պետդումայի պատգամավորն անդրադարձել է Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքին

Այդ հարցերը պետք է կարգավորել․ Պետդումայի պատգամավորն անդրադարձել է Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը, պատասխանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին հարցին, նշել է, որ ՛՛այդ հարցերը պետք է կարգավորել՛՛:

՛՛Մենք այդ հարցը քննարկել ենք հայկական կողմի հետ։ Հուսով եմ, որ այս հարցը մշակման փուլում է՛՛,-նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում այդ հարցը լուծում կգտնի։

Պատգամավորը հիշեցրել է միջխորհրդարանական համագործակցությունը խորացնելու Ռուսաստանի եւ Հայաստանի մտադրության մասին։

 

  • Կիսվել: