հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այդ համակարգը նորից վերաձևավորելու կարիք կա․ Ավինյանը՝  համատիրությունների մասին

Այդ համակարգը նորից վերաձևավորելու կարիք կա․ Ավինյանը՝ համատիրությունների մասին

«Համատիրությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ մենք նախընտրական շրջանում խոսել ենք. այստեղ թարմացման կարիք կա, և նոր նախագծի կարիք կա. այդ համակարգը նորից վերաձևավորելու կարիք կա: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երբ որ այդ համակարգը խնդիրները չի լուծում, ավտոմատ այդ խնդիրներով մեզ են դիմում: Օրինակ՝ նույն վերելակների փոխարինման խնդիրը Երևանի քաղաքապետարանի խնդիրը չէ: Երևանի քաղաքապետարանը լուծում է այդ խնդիրը, քանի որ մենք չունենք ձևավորված ուժեղ, ֆինանսապես կայուն համատիրությունների համակարգ, և ես կարծում եմ՝ մեր նախաձեռնությունը առաջին հերթին պետք է լինի այդ համակարգի կայացմանը միտված»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: