ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այցելել եմ ԱԱԾ՝ մեծ հույսով, որ հրապարակային դիմումներիս հետ կապված են հրավիրել. Աբրահամյան

Այցելել եմ ԱԱԾ՝ մեծ հույսով, որ հրապարակային դիմումներիս հետ կապված են հրավիրել. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր փաստաբանի հետ այցելել է ԱԱԾ: 

Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Նախօրեին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչներից մեկից զանգ եմ ստանում, ով նշում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող գործերից մեկով մի քանի հարց ունի և հարգալից խնդրում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում, ինձ հարմար ժամի, պայմանավորվել ու ներկայանալ։

Այսօր փաստաբանիս հետ այցելել եմ ԱԱԾ՝ մեծ հույսով, որ հրապարակային դիմումներիս հետ կապված են հրավիրել։

Այն էլ պարզվում է, որ Արգիշտի Քյարամյանի հետ կապված ինչ որ գործ է քննվում, իսկ ես մի քանի շաբաթ առաջ, մամուլի ասուլիսում հպանցիկ անդրադարձ էի կատարել այդ հարցերին։

Մասնավորապես, խոսքի մեջ ասել էի, որ Քյարամյանն իր պաշտոնակությունից հետո գտնվել է Արցախում, նախկին և ներկա պաշտոնյաների հետ տարբեր վայրերում հանդիպել, ուղեկցել և այլն ու ընդգծել, որ առ այս պահը հայտնի չէ, թե ինչու նա պատերազմի թեժ պահին պաշտոնանկ արվեց և անհրաժեշտ համարել, որպեսզի իշխանությունը ի վերջո դա պարզաբանի՛՛։

 

  • Կիսվել: