կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այցելեցինք հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու․ Նաիրա Զոհրաբյան

Այցելեցինք հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու․ Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Բարի ծառայություն զինվոր.

Քիչ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու։
Շրջեցինք հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցեցինք զինակոչի պատասխանատուների եւ ամենակարեւորը՝ զինվորների ու նրանց ծնողների հետ։
Հետեւեցինք վիճակահանության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը։

Աստված քեզ հետ զինվոր ու բարի ծառայություն»,- գրել է Զոհրաբյանը։

  • Կիսվել: