կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում. նախկին Adidas գործարանի հարևանությամբ բախվել են Infinti-ն և Mercedes-ը

Ավտովթար Կոտայքի մարզում. նախկին Adidas գործարանի հարևանությամբ բախվել են Infinti-ն և Mercedes-ը

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ նախկին Adidas գործարանի հարևանությամբ, բախվել են Արմինե Եղիազարյանի Infinti և Լևոն Անտոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

  • Կիսվել: