Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. 4 վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 22-ին, ժամը 22:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1975 թ.) եւ «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Երվանդ Ն․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները եւ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Գոհար Խ․-ն (ծնված 1984 թ.) եւ Աննա Վ․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Արմեն եւ Գոհար Խ․-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Աննա Վ․-ի եւ Երվանդ Ն․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները եւ սահմանազատել են տարածքը: