կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավտովթար Արագածոտնի մարզում․ Թալինում բախվել են 03-ն ու 05-ը․ կան վիրավորներ

Ավտովթար Արագածոտնի մարզում․ Թալինում բախվել են 03-ն ու 05-ը․ կան վիրավորներ

Երեկ, հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Թալին քաղաքի Քոթանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Սուրեն Մ․-ի վարած VAZ 2103 մակնիշի և 63-ամյա Բաղդասար Տ.-ի վարած VAZ 2105 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 05-ի ուղևորներ՝ 31-ամյա Լիաննա Ս․-ն և 9-ամյա Լուսինե Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: