չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ավինյանը և Հռոմի քաղաքապետը ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

Ավինյանը և Հռոմի քաղաքապետը ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

Պաշտոնական այցով Իտալիայի մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հռոմի գործընկերոջ` Ռոբերտո Գուալտիերիի հետ: Կարևորելով երկու երկրների միջև առկա տնտեսական ու մշակութային ամուր կապերը` կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցությունը ևս զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի: 

Ռոբերտո Գուալտիերիին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերը` Տիգրան Ավինյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումների հիմքում հիմնարար լուծումներ առաջարկելն ու բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովումն է:

Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Ստորագրված փաստաթղթով գործակցություն կծավալվի քաղաքային կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներում: 

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հռոմի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում այս առչությամբ նշել է. «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը:

Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։
 
Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»:
 
Այս առննչությամբ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը:
 
  • Կիսվել: