ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ավելի շատ են ենթակա վարչապետին, քան նույնիսկ նախարարությունները․ Եղոյան

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ավելի շատ են ենթակա վարչապետին, քան նույնիսկ նախարարությունները․ Եղոյան

Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է՝ Կառավարության հրաժարականից հետո Կառավարության անդամները՝ վարչապետ, փոխվարչապետ, նախարարները, շարունակում են իրենց պաշտոնավարումը մինչև նոր Կառավարության ձևավորումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե քննադատություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո պետք է մնա վարչապետի պաշտոնակատար:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի ելույթում հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է վարչապետի պաշտոնից և չի կարող մնալ վարչապետի պաշտոնակատար, Եղոյանն ասաց, որ եթե որևէ վարչապետ չի ցանկանում իր լիազորությունները կատարել, դա իր ընտրությունն է.

«2018-ի իրավիճակում, չգիտեմ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, բայց դա կախված է տվյալ անձից, եթե Սահմանադրությունը տալիս է հնարավորություն՝ մնալ ժամանակավոր պաշտոնակատար, կարող է մնալ, բնականաբար, վարչապետը կարող է հրաժարվել և հեռանալ, դա անձի հայեցողությանն է թողնված»:

Հարցին՝ «Իմ քայլը» ընտրությունենրին կմասնակցի միայնակ, թե դաշինքով, Եղոյանը նշեց, որ որոշումը ավելի ուշ կհրապարակվի, իսկ ե՞րբ ընտրական ցուցակները կկազմվեն, կոնկրետ ժամկետներ ասել չի կարող:

Հարցին՝ այն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանը չի՞ միջամտի ընտրական գործընթացներին, Եղոյանն ասաց, որ Ոստիկանությունը և ԱԱԾ -ն վարչապետի ենթակա մարմիններ են.

«Նրանք ավելի շատ են ենթակա վարչապետին, քան նույնիսկ նախարարություններն, որովհետև դասակարգումն՝ գործող Սահմանադրությամբ, այդպիսին է»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: