հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում. Իվետա Տոնոյան

Ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում. Իվետա Տոնոյան

Բնականաբար, հետևում ենք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին, բնականոն գործընթաց է ընթանում։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա միաժամանակ նշեց, որ առանձին դեպքերում ականատես են լինում էքսցենտրիկ որոշակի դրսևորումների հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից։

«Կարծում եմ՝ մինչ հանրաքվեի օրն իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնելու բուն հանրաքվեի նպատակը և նպատակահարմարությունը՝ կենտրոնանալով հենց բովանդակային մասի վրա։ Առանձին դեպքերում բոլորս էլ տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, և բովանդակային մասով լուրջ շեշտադրումներ արված չեն», - նշեց Իվետա Տոնոյանը։

  • Կիսվել: