կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո Ադրբեջանն ու ՀՀ-ն պատմական հնարավորություն ունեն՝ հաստատելու կայուն խաղաղություն. Բլինքեն

Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո Ադրբեջանն ու ՀՀ-ն պատմական հնարավորություն ունեն՝ հաստատելու կայուն խաղաղություն. Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության։ Այս մասին այսօր Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինqենը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Բլինքենը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը իսկապես պատմական հնարավորություն ունեն հաստատելու կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո: Կողմերը կրկին կենտրոնացել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների միջոցով, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այս ջանքերին՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, լինի դա նման եռակողմ ձևաչափով, թե միջազգային այլ գործընկերների հետ՛՛:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե միջազգային ո՛ր գործընկերների մասին է խոսքը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: