շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. Փաշինյան

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ 

Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱԿՊ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։ 

 

  • Կիսվել: