Ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Սպասվում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։
Նշենք, որ նրանց հանդիպումը տևեց ավելի քան 4 ժամ։
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։