երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվել է Արմավիրում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը

Ավարտվել է Արմավիրում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2021 թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Մյասնիկյան գյուղի իրենց տուն գալով նկատել է հոր ահազանգով այցելած ոստիկանության ծառայողների: Տղամարդը վերջիններիս հասցեին հայհոյանքներ է հնչեցրել և չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, իսկ ոստիկաններից մեկի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այնուհետև սկսել է քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն դրանք չեն դիպել վերջիններիս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: