շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում ՀՀ-ի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները

Ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում ՀՀ-ի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։
 
Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
 
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
 
Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորեւ՝

  • Կիսվել: