ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավագանու անդամն ինչ է ասել, կամ չի ասել, դա թաղապետի գործը չի․ Սուքիասյան

Ավագանու անդամն ինչ է ասել, կամ չի ասել, դա թաղապետի գործը չի․ Սուքիասյան

Միջանցքներում թաղապետերը ոհմակով հարձակվում են մարդկանց վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Ավագանու անդամն ինչ է ասել, կամ չի ասել, դա թաղապետի գործը չի: Տվեք հստակ գնահատական:

Տեսագրությունները կա, կարող եք տեսնել, թե ով է արել, ինչ է արել, ում հանդեպ է արել: Եթե նախօրեին միջադեպին թաղապետերի պաշտոնաթողության հարցը չմտավ օրակարգ եւ ձեր կողմից համապատասխան քայլեր չարվեցին նրանց պաշտոնաթողության վերաբերյալ, «Մայր Հայաստանը» եւ մյուս ոչ իշխանական ընդդիմադիր խմբակցությունները չեն կարող ձեզ խոստանալ քվորում, որ դուք ունենալու եք քվորում եւ նիստեր եք անցկացնելու»,-ասաց նա:

Տեղից ավագանու անդամներից մեկը հորդորեց խոսել միայն իրենց խմբակցության անունից:

Ավելի վաղ հայտնել է էինք, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Մասնավորապես, Անի Խաչատրյանը քաշեց Սոնա Աղեկյանի մազերից:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:

Արդեն այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին եւ Անի Խաչատրյանին: Նա նաեւ նշեց, որ երեկ Երեւանի վարչական շրջանի ղեկավարները եւս իրենց վայել չեն պահել:

  • Կիսվել: