ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ատելությունը ծնում է ատելություն». իրազեկում ատելության տարածման հետևանքների վերաբերյալ

«Ատելությունը ծնում է ատելություն». իրազեկում ատելության տարածման հետևանքների վերաբերյալ

Ատելության խոսքը մշտապես վերադառնում է ատելություն տարածողին: Այս մասին է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած իրազեկող տեսանյութը:

«Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից»,- ասված է տեսանյութին կից ՄԻՊ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: