չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աստանայում քննարկվել է հայ-ղազախական տնտեսական համագործակցությունը

Աստանայում քննարկվել է հայ-ղազախական տնտեսական համագործակցությունը

Նոյեմբերի 20-ից 22-ը հայ-ղազախական բարեկամական խումբը՝ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Նարեկ Գրիգորյանի, Հակոբ Ասլանյանի, Նարեկ Բաբայանի հետ համատեղ աշխատանքային այցով գտնվում էր Աստանայում, այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության, Սենատի և Մաժիլիսի հայ-ղազախական բարեկամական խմբերի ղեկավարության և անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Պատվիրակությանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևը։

Կայացած հանդիպման ընթացքում «Հայաստան-Ղազախստան» խորհրդարանական բարեկամության պատվիրակությանը ներկայացվել է Ղազախստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ միտված տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացմանն ու Ղազախստանի տարանցիկ ներուժի ավելացմանը։

Այցի ընթացքում ակտիվ քննարկումներ են եղել Սենատի սոցիալ-մշակութային զարգացման և կրոնի հարցերի հանձնաժողովի նախագահ Նուրտերե Յուսիպի հետ, որի ընթացքում ընդգծվեց նաև Հայաստանի և Ղազախստանի միջև սոցիալ-մշակութային և առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն, ինչպես նաև փոխադարձ մատակարարումների օպտիմալ ուղիների մշակմանը միտված համատեղ ջանքերի կարևորությունը։

 

  • Կիսվել: