երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Աստանայում մեկնարկել Է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Հանդիպման արդյունքներով կընդունվի ավելի քան տասը փաստաթուղթ։
Հանդիպմանը մասնակցում են վարչապետներ Ալիխան Սմաիլովը (Ղազախստան), Ալի Ասադովը (Ադրբեջան), Ռոման Գոլովչենկոն (Բելառուս), Ակիլբեկ Ժապարովը (Ղրղզստան), Միխայիլ Միշուստինը (Ռուսաստան), Կոխիր Ռասուլզոդան (Տաջիկստան), Աբդուլա Արիպովը (Ուզբեկստան), Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Թուրքմենստանի փոխվարչապետ Խոջամիրաթ Գելդիմիրադովը:
ԱՊՀ-ի նիստում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում ՝ 

  • Մտքերի փոխանակում ԱՊՀ-ում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ;
  • Ծառայությունների ազատ առեւտրի համաձայնագրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին;
  • ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման մասին;
  • 2023 թվականին Բելառուսում ԱՊՀ երկրների երկրորդ խաղերի անցկացման մասին;
  • Սանիտարահամաճարակաբանական բնույթի հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակներին հակազդելու եւ կանխարգելելու վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրի մասին;
  • ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական համագործակցության հայեցակարգի եւ դրա իրականացման միջոցառումների պլանի մասին;
  • ԱՊՀ մասնակից պետությունների քիմիական համալիրի ճյուղերի թվային վերափոխման հայեցակարգի և դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանի մասին;
    ԱՊՀ մասնակից պետությունների 2023 – 2026թթ. միջպետական ռադիոհեռարձակման ծրագրի մասին;
  • «Ուրան արդյունահանող արտադրությունների ազդեցության ենթարկված պետությունների տարածքների ռեկուլտիվացիա» միջպետական նպատակային ծրագրի մասին;
    Հավատարմագրման կարգի եւ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասնակցության պայմանների մասին դրույթի մասին;
  • ԱՊՀ մասնակից պետությունների 2023-2024 թվականների հումանիտար համագործակցության ոլորտում գերակա միջոցառումների ծրագրի մասին;
    Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մասին ՝ հակամանրէային պատրաստուկների նկատմամբ դիմադրությանը հակազդելու համար;
  • ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի օպերատորի մասին Մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածի դրույթի մասին;
  • ԱՊՀ մարմինների գործունեության ֆինանսական ապահովման մասին։

Նիստը 80-րդն է 1991 թվականից, իսկ երկրորդն այս տարի։ Նախորդ անգամ ԱՊՀ կառավարությունների ղեկավարները տեսակապի միջոցով հանդիպում էին անցկացրել մայիսին։ Այս տարի Ղազախստանը նախագահում է համագործակցությունը։ 2023 թվականին ԱՊՀ մարմիններում նախագահելու է Ղրղզստանը, համանախագահներ հանդես կգան Ղազախստանն ու Ռուսաստանը ։

  • Կիսվել: