հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Ղազախստանի մայրքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, հայտնում է Sputnik Ղրղզստանը:

Կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարները, բացառությամբ Մոլդովայի և Ուկրաինայի, 2020 թվականից ի վեր առաջին անգամ դեմ առ դեմ են հավաքվում:

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Համագործակցության շրջանակում փոխգործակցության հարցեր, կքննարկեն և կընդունեն փաստաթղթեր առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտում ինտեգրացիոն կապերի հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ։

  • Կիսվել: