հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշունը կարող է թեժ լինել. «Հրապարակ»

Աշունը կարող է թեժ լինել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ոչ ոք չէր սպասում, իհարկե, որ օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կամ Հայաստանի կյանքում տեկտոնական շարժեր կգրանցվեն: Բայց Անկախության հռչակագրի օրն իր մեջ հետաքրքիր խորհուրդ էր պարունակում, եւ Էդգար Ղազարյանն այդ խորհուրդը լիուլի օգտագործեց` մենմենակ նախաձեռնելով ԳԽ սիմվոլիկ նիստն ու երեկոյան հանրահավաքը:

Եվ եթե հաշվի առնենք, որ դրանք մեկ մարդու նախաձեռնությամբ ու ջանքերով իրականացված միջոցառումներ էին, պետք է արձանագրենք, որ Ղազարյանը կարողացել էր 2-3 հազար մարդ բերել հրապարակ: Իսկ եթե այս նախաձեռնությունը շարունակություն ունենա, եւ առաջիկայում նոր ուժեր ու նախաձեռնություններ միանան, կարող է աշունն իսկապես թեժ լինել եւ որոշակի գործընթացներ գեներացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: