հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը բողոքարկվել է. ՀՀ դատախազություն

Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը բողոքարկվել է. ՀՀ դատախազություն

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը բողոքարկվել է: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին դատարանը մերժել էր Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը։

Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով:

 

  • Կիսվել: