ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է․ նախարար

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է․ նախարար

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հստակեցման փուլում է: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:

«Արդեն ունենք որոշակի մասնագիտությունների խմբեր, որոնք սահմանել ենք, բայց կցանկանայի դրանք չբարձրաձայնել այս պահին: Կարծում եմ, որ կմնանք այն ժամանակացույցի շրջանակում, որը սահմանվել է»,- ասաց Հարությունյանը:

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքով նախատեսվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

  • Կիսվել: