չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աշխատելու նպատակով Հայաստանում և հատկապես Երևանում ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել․ Ալեքսանյանը՝ ընտրացուցակներում ընդգրկված այլազգիների մասին

Աշխատելու նպատակով Հայաստանում և հատկապես Երևանում ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել․ Ալեքսանյանը՝ ընտրացուցակներում ընդգրկված այլազգիների մասին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է սոցցանցերում տարածվող տեսանյութին, որում  ներկայացվում էր, որ ԿԸՀ կողմից Երևանի ավագանու ընտրական ցուցակներում ընտրելու իրավունք ունեն նույն հասցեում գրանցված մի շարք ալյազգիներ՝ ռուսներ, հնդիկներ, ղազախներ։
 
«Հայաստանի ժողովրդավարության դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում տարածվում են ընտրողների այս ցուցակները՝ իբրև մոտալուտ ընտրակեղծարարության ապացույց։
 
Իսկ իրականությունն այն է, որ վերջին տարիներին աշխատելու նպատակով Հայաստանում և հատկապես Երևանում ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել
 
1. Հազարավոր ռուսներ, որոնց ամեն օր կարելի է հանդիպել սպասարկման և այլ ոլորտներում աշխատելիս։
2. Հազարավոր հնդիկներ, որոնց կարելի է հանդիպել հիմնականում սպասարկման ոլորտում աշխատելիս։
3. Հարյուրավոր կամ հազարավոր(ամեն դեպքում ռուսներին և հնդիկների թվից միանշանակ քիչ) ղազախներ, որոնք զբաղվում են ավտոմեքենաների վերավաճառման և տեղափոխման բիզնեսով։
 
Այս մարդիկ հիմնականում Հայաստանում բնակվում են վարձով, և ժամանակավոր գրանցվում են կամ իրենց գործատուի կողմից տրամադրված հասցեում կամ համապատասխան ծառայություն մատուցող ինչ-ինչ գործակալությունների տրամադրած հասցեներում։
 
Ու փաստն այն է, որ այդ մարդկանց երևանցիները հաստատ տեսնում են իրենց կողքին սրաճարանում համակարգչով աշխատելիս, հենց նույն սրճարանում մատուցող աշխատելիս, առաքիչ աշխատելիս, ավտոշուկայում իրենց հայրենակիցների համար մեքենա ընտրելիս։
 
Ու էս ակնհայտորեն մեկ կոնկրետ կետից ուղղորդված «ընտրակեղծարարության» մասին պիեսի բեմականացումը էնքան ծիծաղելի է, բանական մարդու համար, որ չէի էլ ուզում անդրադառնալ»,- գրել է նա։

  • Կիսվել: