ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխատատեղեր բացելու համար կառավարությունը որոշել է զարկ տալ կապիտալ շինարարությանը. վարչապետ

Աշխատատեղեր բացելու համար կառավարությունը որոշել է զարկ տալ կապիտալ շինարարությանը. վարչապետ

Աշխատատեղեր բացելու համար կառավարությունը որոշել է զարկ տալ կապիտալ շինարարությանը` վերանորոգելով շուրջ 100 առողջապահական, կրթական օբյեկտներ: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում նա անդրադարձավ այն մեղադրանքներին, որ մանր և միջին ձեռներեցները չեն կարողանում մասնակցել այդ ծրագրերին, քանզի, ըստ օրենքի, 10 մլն-ից բարձր մրցույթներին մասնակցելու համար պետք է գրավադրվի մրցույթային առաջարկին համարժեք դրամ:

Ըստ վարչապետի նման մեղադրանքները բացարձակ անհիմն են, որովհետև մինչև 10 մլն դրամի գումարի մրցույթին մասնակցելու դեպքում գրավ պետք չի: Իսկ պետական մրցույթների 85% հենց մինչև 10 մլն դրամից ցածր են: Վերադառնալով կապշինարարության հարցին, նա ասաց, որ ծավալները աննախադեպ են լինելու, և դեռ հարց է, արդյոք երկրում եղած շինարարական ընկերությունների քանակը և պոտենցիալը կհերիքի նշված ծավալները իրականացնելու համար:

Նա նաև նշեց, որ մինչ այսօր վերանորոգվել է շուրջ հինգ հազար կմ ճանապարհ:

  • Կիսվել: