կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կմեկնի ԱՄՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կմեկնի ԱՄՆ:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 2022 թվականի մարտի 13-17-ը գործուղել Ամերիկայի
Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման գիշերակացի, օրապահիկի հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

  • Կիսվել: