երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել տարածաշրջանում, բայց՝ ոչ մեր օգտին․ Ռոբերտ Քոչարյան

Աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել տարածաշրջանում, բայց՝ ոչ մեր օգտին․ Ռոբերտ Քոչարյան

Անվտանգային առումով արդյո՞ք խնդիր չէ մեր երկրի համար՝  Ալիևի և Էրդողանի կողմից ստորագրված «Շուշիի հռչակագիրը» , որին որևէ կերպ չանդրադարձան մեր  երկրի իշխանությունները․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված լրագրողի այս հարցին, նախագահն այսպես արձագանքեց․

 «Ձևացնել թե բան չի կատարվում մեր շուրջը,  պետական հանցագործություն է․ այ դ հռչակագիրը խոսում է  հենց այդ մասին, որ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել Հարավային Կովկասում, բայց՝  ոչ մեր օգտին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով այդ հռչակագրում ֆիքսված է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում։

«Այս իշխանությունը չնկատելով այդ հանգամանքը  իմ տպավորությամբ ենթարկվում է այդ սպառնալիքին, համարում է այդ սպառնալիքը անհաղթահարելի և այդպես միշտ է մտածել «,-ասաց նախագահը։

  • Կիսվել: