շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Հիշեցնենք, որ Վանեցյանը ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին հետո միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։ Նա նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով գյումրեցի է՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու։

  • Կիսվել: