չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը երկու բանի մասին է խոսում․ Արսեն Բաբայան

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը երկու բանի մասին է խոսում․ Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանի կատմամբ հարուցված քրեական գործին։  Նա, մասնավորապես գրել է․

«Այն, որ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար վարչապետի ձեռքին գործիք դարձած իրավապահ մարմինները փորձում են  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել այնպիսի դեպքերի առթիվ, որոնք  իրավաբանների մոտ ընդամենը ծիծաղ են առաջացնում խոսում է երկու փաստի մասին.

  1. առաջինը, որ Արթուր Վանեցյանն ինչպես բազմիցս է ասել, չի արել որևէ այնպիսի արարք, որի համար հնարավոր կլինի իրեն պատաախանատվության ենթարկել: Դրա վառ վկայությունն է այն, որ մեկ տարուց ավել է պետության ողջ իրավապահ համակարգը որևէ լուրջ հիմք չի գտնում, և
  2. ոչ հեռու ապագայում ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը։

  Վատն այն է, որ այս վերջինը քաջ գիտակցում են նաև իրավապահ համակարգի նորանշանակ ղեկավարները և իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար դիմելու են ամենատարբեր անօրինականությունների»։

Հիշեցնքն, որ ըստ տեղեկությունների՝ Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին զգալի վնասներ են հասցվել:

  • Կիսվել: