երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է նախագահականում զբաղեցրած պաշտոնից

Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է նախագահականում զբաղեցրած պաշտոնից

ՀՀ նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանը ՀՀ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ  մարտի 11-ից ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։ Ա. Սիմոնյանի համապատասխան կարգադրությունը  ստորագրվել է  մարտի 10-ին։

Մ. Ազարյանն այս պաշտոնում նշանակվել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ,  2019-ի ապրիլի 15-ին։ 

Նշենք, որ Մ. Ազարյանը ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։ 

Ազարյանը նախագահի աշխատակազմում աշխատել է նաև նախկին նախագահներ  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի  պաշտոնավարումների ժամանակ, պաշտոնավարել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում։ 

Մասնավորապես՝ 1998-2002 թթ. եղել է  ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների բաժնի վարիչ, 2011-2018 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ։  

2018 թ. հունիսի 27-ին էլ նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ։  

2016 թ. Մ. Ազարյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 

2002-2011 թթ. Ազարյանը եղել է  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ։

  • Կիսվել: