հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արթուր Մեսչյանը կհեռանա. Մարության

Արթուր Մեսչյանը կհեռանա. Մարության

Արթուր Մեսչյանը, երբ եկավ, ասաց, որ գալիս է 2 տարի ժամկետով, այդ երկու տարին մոտենում է իր ավարտին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Իմ կողմից շատ հարգված Մեսչյանը մնում է իր խոստմանը հավատարիմ: Նա այսօր պաշտոնավարում է, երբ կգա ժամանակը, դրա մասին կհայտարարվի, գաղտնիք չկա, որևէ հարց չկա», ասավ Մարությանը, հավելելով՝ երբ Մեսչյանը հեռանա, իր դիմումի համաձայն է հեռանալու։

  • Կիսվել: