երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինչով է պայմանավորված նման կարևոր հարցերը «քնել-քնել»,  նստաշրջանի վերջին օրը ներկայացնելը․ Արթուր Խաչատրյան

Ինչով է պայմանավորված նման կարևոր հարցերը «քնել-քնել»,  նստաշրջանի վերջին օրը ներկայացնելը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է՝ ինչու են կարևոր նախագծերը վերջին պահին բերվում Ազգային ժողով:

«Երբ բյուջեի կատարողականն էր քննարկվում, ես վարչապետի աշխատակազմի ղեկավարին այս հարցն ուղղեցի՝ ինչո՞վ է  պայմանավորված կարևորագույն օրենքները հատուկ  ընթացակարգով ներկայացնելու հարցը: Անկեղծ պարզաբանումն այն էր, որ դրանք ներքին պրոբլեմներ են ու երբեմն ինչ-որ վարչության պետ «քնում-քնում, հետո զարթնում» ու հրատապ կարգով հարց է  ներկայացնում: Ուզում եմ հասկանալ՝ երբ կառավարությունն այս հարցը ներկայացնում էր Աժ խորհրդին, քննարկվե՞լ է, թե ինչով է պայմանավորված նման կարևոր հարցերը «քնել-քնել»,  նստաշրջաի վերջին օրը ներկայացնել»,- դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան՝ ասաց Խաչատրյանը:

Ռուբինյանն էլ նշեց, թե հարցը պետք է ուղղել  նախագիծը ներկայացնողին, ոչ թե իրեն:

«Եթե ցանկություն ունենան, կարող են պարզաբանել, ես ընդամենը ֆիքսում եմ», - նշեց Ռուբինյանը:

  • Կիսվել: