երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արթուր Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին. Փաշինյան

Արթուր Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին. Փաշինյան

Այսօրվա կառավարության նիստին վերջին անգամ իր կարգավիճակով մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Կենտրոնական բանկում Ձեր գործունեության համար: Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը Հայաստանում:

Իհարկե, մենք խոսել ենք, դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին: Դրա մասին  մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա ես առաջարկում եմ, որ մենք ծափերով պարոն Ջավադյանին ճանապարհենք ԿԲ նախագահի պաշտոնից»,- հայտարարեց Փաշինյանը, ինչին հետևեցին ծափահարություններ:

  • Կիսվել: