երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արթուր Հովհաննիսյանը Նիդերլանդների NIMD-ի ներկայացուցիչներին է ներկայացրել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը

Արթուր Հովհաննիսյանը Նիդերլանդների NIMD-ի ներկայացուցիչներին է ներկայացրել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում հյուրընկալել է նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարություն ինստիտուտի (NIMD) ներկայացուցիչներին‎: Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում and տեքստ, որում ասվում է «A HOVHANNISYAN» նկարն է
 
«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ներհայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկությունները, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողություններն ու նախատեսվող ծրագրերը։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Պայմանավորվեցինք համագործակցել կուսակցությունների և քաղաքական գործիչների կարողությունների զարգացման և ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավածություն ապահովելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: