հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու

Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի թեկնածությունը:

«Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանին են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հարցերով հարուցված քաղաքացիական գործերը, որտեղ և ներդնելու եմ իմ երկարամյա իրավաբան-փաստաբանի փորձառությունը` ի նպաստ իրավական պետության զարգացման»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

  • Կիսվել: