չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արծրուն Հովհաննիսյանը՝ Պաշտպանության փոխնախարա՞ր. «Հրապարակ»

Արծրուն Հովհաննիսյանը՝ Պաշտպանության փոխնախարա՞ր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից ՊՆ-ում համառորեն խոսում են, որ փոխնախարարի թափուր երկու հաստիքներից մեկը մոտ օրերս կզբաղեցնի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, այս օրերին ոմանց կուռքը դարձած Արծրուն Հովհաննիսյանը, ով ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է հաղորդում ռազմաճակատից (երբեմն՝ իրականության հետ քիչ առնչվող) եւ անկախ առաջնագծում տիրող իրավիճակից՝ ոգեշնչում․ «Հաղթելու ենք»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա նշանակման հարցում շահագրգռված է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Անլուրջ բան է, հնարավոր չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը։ Թե ինչու հնարավոր չէ, փոխնախարարի համար պահանջվող չափորոշիչներին չի՞ համապատասխանում, Հովհաննիսյանը չցանկացավ ավելին մեկնաբանել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: