երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է․ ԱՄՆ դեսպան

«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է․ ԱՄՆ դեսպան

Դեսպան Քվինը 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։

««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային հարցերի շուրջ տասնամյակների հաջող համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (նախարարության) Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով», – նշել է դեսպան Քվինը։

Զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին և կամփոփվի սեպտեմբերի 21-ին։

  • Կիսվել: