երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՀՀ ԱԳՆ-ում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բորբոքի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի X-ի պաշտոնական էջում։

«ՀՀ արտգործնախարարությունում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բորբոքի հետ հանդիպմանը արտգործնախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը` առաջ քաշված Հայաստանի կողմից որպես մի նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն մեր տարածաշրջանի և անմիջական հարևանների համար, այլև ավելի լայն իմաստով, և դառնալ խաղաղության յուրահատուկ երաշխավոր»,- ասված է գրառման մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: