երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտաշես Թումանյանը Իրանում և ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

Արտաշես Թումանյանը Իրանում և ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։  Այս մասին հայտնեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից։ 
Կատարի Պետության դեսպանը ՀՀ դեսպանին է հանձնել Կատարի Պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
 
Զրուցակիցները քննարկել են 2021թ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։

  • Կիսվել: