երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտառոց բան չեմ տեսնում, երբ քաղաքական համակիրները որեւէ մոտիկ բնակավայրից գան մասնակցեն հավաքներին. ՀՀ նախագահ

Արտառոց բան չեմ տեսնում, երբ քաղաքական համակիրները որեւէ մոտիկ բնակավայրից գան մասնակցեն հավաքներին. ՀՀ նախագահ

Մեկ բնակարանի վրա տասնյակ անձանց գրանցվելու փաստը, կարծում եմ՝ պայմանավորված է այն մարդկանցով, որոնք արտասահմանից գալիս են այստեղ հաշվառվում են, որ  կարողանան այստեղ աշխատանք ունենալ: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Այսինքն դա ոչ թե մտածված մարդկանց ընտրացուցակներում ընդգրկելու համար է, այլ մարդիկ են, որոնք այսօր Երեւանում աշխատում են: Առավել եւս, գիտեք, որ 2022-ի փետրվարից հետո շատ մարդիկ են Հայաստան եկել: 150 հազարից ավելի մարդ է եկել, որոնց կեսը մնացել են Հայաստանում ժամանակավոր կարգավիճակով՝ օրենքի շրջանակներում: Օրենսդրությունը պահանջում է, որ եթե դուք ուզում եք որեւէ տեղ շխատել, անպայման պետք է հաշվառվեք: Իմ բացատրությունը դա է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ի հանրահավաքին բազմաթիվ մարդիկ եկել էին մարզերից, որոնք Երեւանի ընտրող չեն, Վահագն Խաչատուրյանն ասաց. «Ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, երբ քաղաքական համակիրները որեւէ մոտիկ բնակավայրից գան մասնակցեն»:

  • Կիսվել: